Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

ՔՊ ֆրակցիան ու իրավապահ համակարգը մտահոգված են իրենց վաղվա օրով

ՔՊ ֆրակցիան ու իրավապահ համակարգը մտահոգված են իրենց վաղվա օրով
19.06.2025 | 13:18

Փաշինյանի ոտքերի տակից իշխանությունը գնում է: Նրա երկու հիմնական հեներանները՝ ՔՊ ֆրակցիան ու իրավապահ համակարգը, մտահոգված են իրենց վաղվա օրվա համար: Կասկածի որդը բուն է դրել նրանց հոգիներում, և նրանք հասկանում են, որ Փաշինյանն իրենց հանցակից է դարձրել, որի համար պետասխանատվության են ենթարկվելու:

Սույն անձի հիստերիան, որը պանիկայի դրսևորում է, ունի հենց այդ կոնկրետ պատճառը: Իր ոչ ադեկվատ քայլերով նա փորձում է ՔՊ ֆրակցիային ու իրավապահ համակարգին համոզել, որ ինքն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին ու պատրաստ է բոլոր քայլերին, որպեսզի հենարանները չսահեն ոտքերի տակից: Բայց այդ հիստերիան ոչ թե ուժի, այլ թուլության նշան է, ինչն այդ երկու խմբերում սկսել են հասկանալ:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ